ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի գնով թույլ չի տա ոչնչացնել Ղրիմի կամուրջը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով սենատորը մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հայտարարությունն առ այն, թե Կիևը հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Ղրիմի կամրջի ոչնչացման ծրագրի շուրջ։
Կոսաչովի կարծիքով՝ Ղրիմի կամրջին հարված հասցնելու փորձի դեպքում պարզ կլինի, որ դա արվում է զենքի օգնությամբ, որն ուկրաինական բանակին է տրամադրել Արևմուտքը, քանի որ սեփական զենք, որը թույլ կտա իրականացնել այդ մասշտաբի հարձակումներ, Ուկրաինան ներկայումս չունի:
Խորհրդարանականը հավելել է, որ եթե Ղրիմի կամուրջը ոչնչացվի, դա մեծ խնդիրներ կստեղծի հարյուրավոր կամ միլիոնավոր շարքային քաղաքացիների համար ինչպես Ղրիմի թերակղզում, այնպես էլ Հարավ-արևելքի մերձակա տարածաշրջաններում։
«Եվ այդ ամենն ուղղակիորեն կընկնի նրանց խղճին, ովքեր չեն կանգնեցրել սադրիչներին»,- ընդգծել է Կոսաչովը։