Օդեսայի մարզում ռուսական հրետակոծության հետևանքով ավերվել է հանգստի կենտրոն, երեք մարդ վիրավորվել է, հայտնել է Օդեսայի ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։
Նրա խոսքով՝ երկու հրթիռներով վնասվել են հանգստի կենտրոնն ու հարակից շենքերը։ Բռնկվել է հրդեհ, երեք մարդ վիրավորվել է։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։
Ռուսաստանի նախագահի վարչակազմին առընթեր Telegram-ալիքները պնդում են, որ հրթիռային հարվածը հասցվել է «Ուկրաինայի զինված ուժերի զինյալների բազայի վրա»։