Հայ-վրացական սահմանին այսօր՝ օգոստոսի 19-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացումն արդեն մեկնարկել է:
Նշենք, որ հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Շինարարության մեկնարկը տրվել էր 2021 թվականի մայիսին: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: