ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել միջազգային զորքերի ներկայությունը Ռուսաստանի սահմաններում
ՆԱՏՕ-ն ծրագրում է «երկար տարիների» ընթացքում պահպանել միջազգային զորքերի ներկայությունը Ռուսաստանի սահմաններում, հայտարարել Է Ռումինիայում Ֆրանսիայի ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Ֆլավյեն Գարրիգու Գրանշամը:

Բլումբերգ գործակալության համաձայն, որը մեջբերում է գնդապետի խոսքը, դաշինքն այժմ պլանավորում է «երկար տարիներ պահպանել միջազգային զորակազմի ներկայությունը ռուսական սահմանների երկայնքով, որպեսզի համոզվի, որ իրադրությունը կայունացել է»: Սակայն պաշտոնյաների մեծ մասը կասկածներ ունի, որ ՌԴ-ն ուղղակիորեն հարձակվելու է ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա։

Գործակալության տվյալներով՝ սահմանամերձ երկրներում դաշինքը կայազորներ է ստեղծում, դրանցում տեղակայվող զորքերը կանոնավոր ռոտացիա կանցնեն: Դաշնակիցները նաեւ կնշեն այն ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան օպերատիվ կերպով միանալ Արեւելյան Եվրոպայի երկրներում զինվորականներին: