Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն. ՀՀ ՊՆ
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 5-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամասի հրամանատարական կազմի և հոգևոր սպասավորի ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել հայոց բանակի արժանի զինվորներ: