Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու
Գերմանիայի ղեկավարներ Բայդենը, Մակրոնը և Շոլցը կիրակի օրն ընդգծել են Ուկրաինայում ատոմային օբյեկտների անվտանգությունն ապահովելու կարևորությունը։
«Վարչապետը, նախագահ Բայդենը, նախագահ Մակրոնը և կանցլեր Շոլցը համատեղ հեռախոսազրույցում ընդգծել են իրենց անսասանհավատարմությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ներխուժման դեմ հանդիման»,- հայտարարել է Դաունինգ Սթրիթի ներկայացուցիչը։
Չորս երկրների ղեկավարներն ընդգծել են միջուկային կայանի անվտանգությունն ապահովելուկարևորությունը և ողջունել Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն ուղարկելու գաղափարը։