Դարյա Դուգինայի սպանությունը նախապատրաստվել և կատարվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից. ՌԴ ԱԴԾ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրողուհի Դարյա Դուգինայի սպանությունը, հաղորդել է գերատեսչության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«Պարզվել է, որ հանցագործությունը նախապատրաստվել և կատարվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Հանցագործը Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է՝ ծնված 1979 թ.»,- ասվում է հաղորդագրությունում։

Դ. Դուգինայի սպանությունը կազմակերպելու և նրա կենսակերպի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով նրանք Մոսկվայում բնակարան են վարձել այն շենքում, որտեղ ապրում էր մահացածը։