Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ փետրվարի 24-ին ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է գրեթե ինը հազար ուկրաինացի զինծառայող։
Զոհերի մասին տվյալները Զլաուժնին մեջբերել է «Պաշտպաններ։ Անվանականչ» ֆորումի ժամանակ, այս մասին հայտնում է Интерфакс-Украина լրատվական ծառայությունը։
Զալուժնին իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում երեխաները պաշտպանության կարիք ունեն, «որովհետև նրանց հայրը գնացել է ռազմաճակատ, և, հավանաբար, նա այն ինը հազար հերոսներից մեկն է, ովքեր զոհվել են»։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ուկրաինական իշխանությունները հայտնել են իրենց մարտական կորուստների մասին հուլիսի սկզբին։ Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ պատերազմի սկզբից ի վեր, իր գնահատմամբ, զոհվել է մինչև 10 հազար ուկրաինացի զինվոր։
Ավելի վաղ՝ ապրիլին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում զոհվել է 2500-ից 3000 ուկրաինացի զինվոր։