ՌԴ ԱԳՆ-ն գրություն էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք էր արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության համար ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում, և, ըստ այդմ, ճիշտ չեն համարում դրա հրապարակումը: