Մայիս ամսից մինչ օրս կազմվել է թվով 181 վարչական իրավախախտման արձանագրություն, 49 կառուցապատող նախազգուշացվել է․ Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման, սանիտարական նորմերի պարտադիր պայմաններն ապահովելու և վերահսկողություն սահմանելու համար գրավոր դիմել էի  Երևանի քաղաքապետին:

Համապատասխան վարչությունների կողմից իրականացվում է ամենօրյա հսկողություն նշված խնդրի կարգավորման ուղղությամբ: Մայիս ամսից մինչ օրս կազմվել է թվով 181 վարչական իրավախախտման արձանագրություն, 49 կառուցապատող նախազգուշացվել է կանոնների պահպանման ուղղությամբ ինչպես նաև Երևանի ավագանու կողմից հաստատված հավելվածի պահանջները չպահպանելու համար կազմվել է թվով 97 արձանագրություն: