Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 2,7 մլրդ դրամով
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն (13,104,247.3 հազ. դրամ) ավելացնել 2,784,565.4 հազ. դրամով։
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի մոտ 2021 թվականի փետրվարի 24-ին կայացած գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները՝ ավելացվող միջոցներն ուղղվելու են՝
ա) թեմատիկ գիտական հետազոտություններին
բ) ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։
Միջոցառումները նպաստելու են երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը, մասնավորապես՝
1162 ծրագրի «11002 Գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն» միջոցառման «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» ծախսային ուղղությանը հատկացնել 1,031,740.9 հազ. դրամ։