ՊՆ նախարարի հրամանով պաշտոնից ազատվել է Կորյուն Եղիազարյանը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով օգոստոսի 25-ին պաշտոնից ազատվել է «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի տնօրեն Կորյուն Եղիազարյանը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նշվում է, որ Եղիազարյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, երկարամյա կենսաթոշակի հիմքով: