ԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունը մի քանի անգամ խախտվել է. Գրոսսի
Զապորոժիեի ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը խախտվել է մի քանի տեղից, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, որը ստուգայց է կատարել ռուսական զորքերի կողմից գրավված ԱԷԿ։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում միջուկային օբյեկտը գնդակոծելու մեջ:
 
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է ատոմակայան հինգշաբթի՝ գնահատելու ռազմական գործողությունների ընթացքում ԱԷԿ-ին հասցված վնասը։ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք վերադառնալուց հետո Գրոսսին լրագրողներին ասել է, որ, ինչպես նախկինում, մտահոգված է կայանում տիրող իրավիճակով։ Միաժամանակ նա նշել է, որ տեսուչների խնդիրը չի եղել պարզելը՝ կայանին հասցված վնասը դիտավորյա՞լ է, թե՞ պատահական։

«Ակնհայտ է, որ էլեկտրակայանի ֆիզիկական ամբողջականությունը խախտվել է մի քանի անգամ... Այսպես չի կարող շարունակվել»,- ասել է Գրոսսին։