«Գերմանիան գործում է որպես Ռուսաստանի թշնամի». Մեդվեդևը՝ գազի հետ կապված գերմանացիների խնդիրների մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանը էներգակիրների անհուսալի մատակարար է, քանի որ իբր խախտում է մատակարարման մասին պայմանագրի պայմանները։ Եվրոպական էներգետիկ ճգնաժամի համար նա մեղադրում է Մոսկվային։ 

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Շոլցին կոչ է արել չզարմանալ այս իրավիճակի վրա։ Նա հավելել է, որ Գերմանիային կարելի է անվանել «Ռուսաստանի թշնամի» իր գործողությունների պատճառով։ 

««Ռուսաստանն այլևս էներգակիների հուսալի մատակարար չէ», հուզված ասել է Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այ քեզ բան: Վիրավորվել է նորից… Գերմանիան՝ ա) ոչ բարեկամ երկիր է, բ) պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ողջ տնտեսության և նրա քաղաքացիների դեմ, գ) Ուկրաինային մատակարարում է մահաբեր զենք՝ ուղղված մեր Զինված ուժերի դեմ»,- Telegram-ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ 

«Եվ այս քեռին զարմանում է, որ գերմանացիները գազի հետ կապված փոքր խնդիրներ ունեն։ Ճիշտ այնպես, ինչպես մանկական անեկդոտում. «Եվ նրանք դեռ կռիվ են անում, որ ես քիթս քչփորում եմ...»,- հավելել է քաղաքական գործիչը՝ ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ «Գերմանիան գործում է որպես Ռուսաստանի թշնամի»։ 

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Ռուսաստանը խախտում է էներգակիրների մատակարարման իր կոնտակտային պարտավորությունները, ուստի չի կարելի նրան համարել հուսալի գործընկեր այս հարցում։