Իրանի պաշտպանության փոխնախարար, ծովակալ Ամիր Ռաստեղարին եռօրյա այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին ասվում է Բաքվում Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ։
Ռաստեղարիի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ADEX-2022 ադրբեջանական չորրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցող երկրների պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։