Ռուսական պատվիրակությանը ԱՄՆ վիզաներ դեռ չեն տվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար, որը կայանալու է սեպտեմբերի 20-26-ը Նյու Յորքում: Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առայժմ չեն տվել: Ի՞նչ ժամկետ: Պետք է տալ վիզաները»։ – վրդովվել է նա՝ պատասխանելով իրավիճակի և վիզաների տրամադրման հնարավոր ժամկետների մասին հարցին։