Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի առողջական վիճակը բժիշկների մոտ անհանգստություն է առաջացրել։ Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի այսօր տարածած հայտարարության մեջ։
«Այսօր առավոտյան հետագա հետազոտություններից հետո թագուհու բժիշկները մտահոգություն են հայտնել Նորին Մեծության առողջական վիճակի հետ կապված և նրան խորհուրդ են տվել մնալ բժշկական հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, վարչապետ Լիզ Թրասը, 96-ամյա միապետի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին, հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիայի ժողովրդի մտքերը» Եղիսաբեթ Երկրորդի հետ են: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլն ընդգծել է, որ աղոթում է թագուհու առողջության համար։ Միապետին առողջություն են մաղթել նաև Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամներն ու ընդդիմության ներկայացուցիչները։