«Ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներից հետո Բաքվում գտնվող ևս հինգ հայ զինծառայողների ազատ արձակումը»: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Հումանիտար բոլոր չլուծված խնդիրների լուծումը հանդիսանում է առանցքային առաջնահերթություն»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ Հայաստանին է հանձնել 5 հայ ռազմագերիների: