«Պատասխանը կլինի ջախջախիչ». Հունաստանի վարչապետը՝ ի պատասխան Էրդողանի սպառնալիքների
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը փորձում է բաց պահել Անկարայի հետ կապի ուղիները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին, հաղորդում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Էրդողանը թուրք-հունական լարվածության համատեքստում ասել էր. «Մի գիշեր մենք կարող ենք անակնկալ գալ»:
Ի պատասխան՝ Միցոտակիսը հայտարարել է. «Ոչ, պարոն Էրդողան, դուք այլ դատարկաբանություն չունեք ընդդեմ Հունաստանի»։
Նրա խոսքերն ուղեկցվել են լսողներիի բուռն ծափահարություններով։

Հարցին, թե արդյոք Թուրքիայի ղեկավարության նման հռետորաբանությունը կարո՞ղ է զինված հակամարտության նախերգանք լինել, Միցոտակիսը պատասխանել է. «Ես չեմ հավատում, որ դա երբևէ տեղի կունենա: Եվ եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, Թուրքիան լիովին ջախջախիչ պատասխան կստանա։ Եվ ես կարծում եմ, որ նրանք դա շատ լավ գիտեն։ Թուրքիան գիտի Հունաստանի զինված ուժերի իրավասության մասին»,- ասել է նա։

Այնուհետև Հունաստանի վարչապետը շարունակել է. «Թուրքիայի նախագահի նման հայտարարություններն անընդունելի եմ համարում։ Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի ուղիները»։

Նա հավելել է, որ միշտ պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ։

Միցոտակիսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որքան մոտենում է Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների օրը, այնքան Էրդողանն ավելի շատ է ազգայնական հայտարարություններ անում։

Նրա խոսքերն ուղեկցվել են հանդիսատեսի բուռն ծափահարություններով։

Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի ղեկավարության նման հռետորաբանությունը կարող է զինված հակամարտության նախերգանք լինել, Միցո