Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում բանաձև կներկայացնի, որով Ադրբեջանին կոչ կարվի դադարեցնել Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումները
Ադամ Շիֆը Կոնգրեսում կներկայացնի բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվելու անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը:

«Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսի քննարկման ներկայացնել բանաձև` կոչ անելով  Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով ամբողջովին արգելել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին»,-գրել է նա։