Բորել. ԵՄ-ն հանձնառու է շարունակելու հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարությունը ռազմական էսկալացիայի վերաբերյալ

Վերջին ժամերին լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, հաղորդվում է՝ կան մարդկային կորուստներ։ Ռազմական գործողությունները դադարեցնելը և վերադառնալը բանակցային սեղանի շուրջ չափազանց կարևոր է։ Բոլոր ուժերին՝ պետք ետ քաշվել  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանել հրադադարի ռեժիմը։

Նախագահ Միշելը կապ է հաստատում երկու երկրների առաջնորդների հետ։ Ես այսօր զրուցելու եմ համապատասխանաբար՝ ԱԳ նախարարների հետ։ ԵՄ-ն հանձնառու է շարունակել հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնել հասնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու ընդհանուր նպատակին՝  ի շահ նրա բոլոր  ժողովուրդների:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու լարվածության լիցքաթափմանը և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը։