Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը
Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին եւ հատուկ նշանակության ենթակառուցվածքներին:

Ընդգծվում է, որ Հայաստանի տարածքի բնագծային խախտումները, ռազմական ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը եւ անթույլատրելի են: Այդ ագրեսիան խարխլում է հակամարտության խաղաղ, կայուն եւ համապարփակ լուծման եւ հարավկովկասյան պետությունների հաշտեցման համար պայմանների ստեղծման առաջնահերթությունը, նրանց անվտանգության եւ բարգավաճման համար բացված պատմական հնարավորությունը եւ նպաստում է ամբողջ տարածաշրջանի եւ նրա պետությունների ճակատագրերը շահարկելուն:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: