Այսօր առավոտյան անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի Պուշկինսկայա փողոցում գտնվող թիվ 88 դպրոցում։ Նա ներթափանցել է դպրոց՝ սպանելով անվտանգության աշխատակցին։ Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ, սպանվել է անվտանգության աշխատակիցը, Telegram-ում հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։
Իժևսկի թիվ 88 դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնել են Քննչական կոմիտեից։ Հարձակման զոհերի թվում են յոթ երեխաներ։ Վիրավորվել է նաև 14 երեխա և 7 մեծահասակ։ Ուդմուրտիայի իշխանությունները սուգ են հայտարարել։