Խաբարովսկի երկրամասի զինվորական կոմիսար Յուրի Լայկոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Դեգտյարևը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում։
«Խաբարովսկի երկրամասի զինվորական կոմիսար Յուրի Սերգեևիչ Լայկոն այսօր հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Դա որևէ կերպ չի ազդի խնդիրների կատարման վրա, որը մեր առջև դրել է նախագահը։ Մենք աշխատում ենք պաշտպանության նախարարության, մեր արդյունաբերության, կազմակերպությունների, բոլոր շահագրգիռ մարմինների հետ միասին»,- ասել է Դեգտյարևը։
Խաբարովսկի երկրամասում, նահանգապետի խոսքով, մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչվել են տարածաշրջանի մի քանի հազար բնակիչներ, նրանց կեսին վերադարձրել են տուն, քանի որ նրանք չեն համապատասխանել ընտրության չափանիշներին։