ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը
թվիթերում գրել է․«Խստորեն դատապարտում եմ ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների դաժան մահապատիժը։ Ռազմական այս հանցագործությունները առանձին միջադեպեր չեն, մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը։ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն այս զազրելի արարքների պատասխանատվության համար»։