Ռուսաստանը Ղրիմին կապող Կերչի կամուրջն այրվում է․ տեսանյութ
Կերչի նեղուցով անցնող երկաթուղային կամրջի վրա հրդեհվել է բեռնատար գնացքը, փլուզվել է ճանապարհային կամրջի մի մասը։ Երթևեկությունը դադարեցված է։ Միջադեպի պատճառները պարզ չեն`հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 
Կամուրջի վրա հրդեհի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են Մոսկվայի ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 6-ին:
 
Տեղի իշխանությունների տվյալներով՝ կամրջի վրայով ընթացող բեռնատար գնացքում վառելիքի բաք է բռնկվել։ Այս մասին հայտարարել է
Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ հրդեհի և կամրջի մի մասի փլուզման հետևանքով տուժածներ չկան։