Մինսկը հայտարարել է, որ Ուկրաինան պայթեցրել է բոլոր սահմանային կամուրջները և ականապատել ճանապարհները
Ուկրաինացիները գործնականում պայթեցրել են բոլոր սահմանային կամուրջները, ականապատել ճանապարհները, հայտարարել է Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապոն։

«Հարավային ուղղությամբ իրավիճակը բարդ է: Ուկրաինական կողմի ջանքերը կենտրոնացած են պետական սահմանի փակումը ուժեղացնելու վրա»,- Լապոյի խոսքերը մեջբերել է СТВ հեռուստաալիքը։

 Նրա խոսքով՝ «այսօրվա դրությամբ գործնականում բոլոր սահմանային կամուրջները պայթեցվել են, ամբողջությամբ ականապատված են և ավտոմոբիլային, և երկաթուղային սահմանային ճանապարհները»։ «Ընդհուպ այն աստիճանի, որ ճանապարհներին երեք շարքով դրել են հակատանկային ականներ»,- նշել է Լապոն։

Նա հավելել է, որ ուկրաինական կողմից «սահման են գնում ոչ սահմանապահները՝ տարածքային պաշտպանությունը»։ «Մեզ վրա ճնշում ենք զգում, թիրախավորում են մեր սահմանապահներին, երբեմն օդ են կրակում, իրականացվում է մշտական օդային հետախուզություն»,- ասել է Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի նախագահը։