Ուկրաինայի իշխանությունները փորձել են պայթեցնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իրականացվել են մի շարք ահաբեկչությունների և նմանատիպ հանցագործությունների փորձեր մեր երկրի էլեկտրաէներգիայի և գազատրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների դեմ՝ ներառյալ «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը պայթեցն
ելու փորձ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցությանը:
Պուտինը նշել է, որ «այդ ամենն ապացուցված է օբյեկտիվ տվյալներով, այդ թվում՝ հենց այդ ահաբեկչությունների ձերբակալված կատարողների ցուցմունքներով»։