Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ նրանից խնդրելով մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե Ադրբեջանի իշխանություններն ինչպիսի գործողություններ են ձեռնարկել՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածների խախտման վերաբերյալ մեղադրանքների հետ:
Բուրիչը պարզաբանել է, որ խոսքը վերջերս տարածված տեսանյութերի մասին է, որոնցում ցուցադրված էր հայ ռազմագերիների սպանությունը՝ ներառյալ արտադատական մահապատիժները։
ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ Եվրախորհուրդը մանրազնին հետևելու է այս գործին՝ Կոնվենցիայով պայմանավորված իր մանդատին համապատասխան, և վստահեցրել, որ կազմակերպության չափանիշները լիովին հարգվում են։