Երկիրը դե ֆակտո արդեն դարձել է ՆԱՏՕ-ի անդամ. Ուկրաինայի պաշտպանության նախարար
Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկարաժամկետ համագործակցությունը թույլ է տալիս ասելու, որ երկիրը դե ֆակտո արդեն դարձել է դաշինքի անդամ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Երախտապարտ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Ուկրաինային աջակցելու համար: Մենք երկար ճանապարհ ենք անցել և դե ֆակտո միացել ենք դաշինքին»,- գրել է նա Twitter-ում։ 

ԵՄ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թյերի Բրետոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների պայմաններում։