Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը
թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ ողջունել է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
«Ողջունում եՆք միջազգային սահմանի երկայնքով վերահսկման մեխանիզմի արագ տեղակայումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։
Սա կօգնի ձևավորել վստահություն և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»,- գրել է Միշելը: