Հակառակորդը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։