Հայաստանին մեղադրել պատերազմը հրահրելու մեջ սա ամենամեծ դավաճանութունն է, որ կարելի է անել Հայաստանի դեմ․ Արման Եղոյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Այս երեք օրերին մենք շատ ճառեր լսեցինք անցյալի մասին, ներկայի մասին դավաճանության մասին, կապիտուլյացիայի մասին, հողատվության մասին, տարբեր էպիտետներ լսեցինք ու ընդհանրապես էս վերջին 5 ամիսներին շատ ենք լսում նման էպիտետներ, և ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մենք պետք է չխոսենք անցյալի մասին։ Չէ, մենք պետք է խոսենք անցյալի մասին, որովհետև անցյալը երբեք չի մահանում, անցյալը նույնիսկ անցյալ չէ»,-այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Այնուհետև Արման Եղոյանն ասաց, որ անցյալը մեր ներկան է, մենք ապրում ենք անցյալի կերտած ներկայում, և այն մարդիկ, որոնք փորձում են այսօր մոռացության տալ անցյալը, փորձում են իրենց հանել ներկայի պատասխանատվությունից։
Այնուհետ խոսելով բանակի գեներալների մեկի մասին՝ Արման Եղոյանն ասաց․
«Մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է մի մեծ քառահարկ առանձնատուն, չգիտենք՝ ինչ փողերով, չգիտենք՝ ում ուժերով, և սա ամբողջ պատմությունը չի, այդ առանձնատունը վաճառում է մեր բանակի վրա՝ իր կարիքների համար և նվիրում այդ նույն գեներալին, ով կառուցել է այդ նույն առանձնատունը։ Եթե գա ժամանակ, գրվի կոռուպցիայի պատմության մասին գիրք, սա երևի կլինի հենց առաջին էջում՝ որպես կոռուպցիայի հանճարեղ օրինակ»,-ասաց Արման Եղոյանը։
Այնուհետև նա բերեց օրինակներ, թե ինչ միջոցների են տիրապետել նախկինները։