Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցով գտնվում է Երևանում:


Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։ Հայկական կողմից էլ համանախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: