Այսօր մենք ստորագրեցինք համագործակցություն Սյունիքի մարզի հետ՝ հիշեցնելու մեր ներգրավածությունը նրանց տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում. Օվերն-Ռոն-Ալպերի շրջանի նախագահ. տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Օվերն-Ռոն-Ալպերի շրջանի նախագահ Լորան Վոկյեն տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ասում է․
Այո, Հայաստանը հարձակման է ենթարկվում, քանի որ այն քրիստոնյա երկիր է, և այս իրողությունը հերքելը խորը սխալ կլինի:
Հայոց ցեղասպանությունը մեզ պարտավորեցնում է, և ավելի սարսափելի է այն, Հայաստանը դեռ հանձնված է նույն դահիճներին։ Մենք Հայաստանին պարտք ունենք. առ այն, որ մենք մենակ չթողնենք Հայաստանը հսկաների միջև, որոնք նորից փորձում են ջախջախել նրան:
Յուրաքանչյուր ժեստ, որը մենք կարող ենք անել, ամրացնում է Հայաստանին գոյատևելու վճռականությունը: Յուրաքանչյուր ժեստ հույսի շող է: Ահա թե ինչու այսօր առավոտյան մեր մարզը ընդունեց Հայաստանին աջակցության ծրագիր՝ վերջին ագրեսիաներից հետո, և մենք ստորագրեցինք համագործակցություն Սյունիքի մարզի հետ՝ հիշեցնելու մեր ներգրավածությունը նրանց տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում: