«Ուկրաինայում պատերազմը մեզ չպետք է ստիպի մոռանալ այլ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր և Միջին Արևելքում: Այսօր մարդիկ կան, որոնք ենթարկվում են հարձակումների, ագրեսիայի, իսկ մյուս կողմից՝ կան առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներթափանցել և ստորացնել: Կողքի կանգնելը կնշանակի ճանաչել, որ ուժի օրենքը դառնում է համընդհանուր օրենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում անցկացվող Sant\'Egidius ֆորումում: