Իսրայելը Ուկրաինային է տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի համար. New York Times
Իսրայելը Ուկրաինային տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք անհրաժեշտ են անօդաչուների դեմ պայքարի համար, հայտնում է New York Times թերթը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իսրայելը Ուկրաինային զենք չի մատակարարի մի շարք օպերատիվ նկատառումներով, չնայած այն բանին, որ հրեական պետությունը շարունակում է աջակցել Կիևին մարդասիրական օգնությամբ, որի հերթական փաթեթը կհամաձայնեցվի առաջիկայում։ Բացի դրանից, Գանցը խոստացել է, որ Իսրայելը կօգնի Ուկրաինային հրետակոծության մասին քաղաքացիական վաղօրոք իրազեկման համակարգերի մշակման գործում, որի համար հրեական պետությունը ուկրաինացիներից տեղեկություն է խնդրել ՀՕՊ կարիքների մասին։

 Ոչ պաշտոնական հայտարարություն արած ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ տվյալները «օգտակար են դրոններին խփելու համար»։