Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. Հայկական կողմը կորուստներ չունի
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Հայկական կողմը կորուստներ չունի:

08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: