«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը». Էրդողան
Թուրքիան գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանումը շարունակվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա մեկնաբանել է Մոսկվայի հայտարարությունը համաձայնագիրը միակողմանի կասեցնելու մասին, որը ձեռք էր բերվել Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ։

«Նույնիսկ եթե Ռուսաստանն իրեն անվճռական պահի, քանի որ նա չի ստացել այդպիսի օգուտներ, մենք կշարունակենք մեր վճռական ջանքերը՝ ուղղված մարդկության բարօրությանը», - մեջբերում է Reuters-ը Էրդողանի խոսքերը։