Հայտարարություններ, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները․ ՀՀ ԱԳՆ-ն տեղին չի համարում մեկնաբանել Լուկաշենկոյին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Բելառուսի նախագահի՝ բանակցությունների տրամաբանությունից կտրված և ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում: Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունների։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ զրույցում ասել էր․ «Ադրբեջանի նախագահն այլընտրանք չունեցավ, քան ուժի կիրառումը։ Անհնար էր առաջ գնալ։ Ավելի քան մեկ միլիոն փախստականներ լարվածություն էին ստեղծում։ Սա է խնդիրը»։
Այնուհետև նաև անդրադարձել է Հայաստան եկած Եվրոպական Միության դիտորդներին․ «Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա»։