Վնասվել է Ucom-ի ցանցային կարևորագույն մալուխներից մեկը. հնարավոր են կապի խնդիրներ
Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կարևորագույն մալուխներից մեկը։ Դրա հետևանքով հնարավոր են խնդիրներ Ucom ֆիքսված կապից օգտվելիս։

«Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ։ Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։