Սյունիքում տեսանք, թե ինչպես են որոշ տներ ոչնչացվել Ադրբեջանի ԶՈՒ-ի հրետակոծությունից, այստեղ ենք՝ հաստատելու մեր աջակցությունը. ԵԽ պատգամավոր
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Եվրախորհրդարանի 3 պատգամավորներից կազմված պատվիրակությունը օրերս այցելել էր Հայաստան։ Պատվիրակության կազմում էին ԵԽ պատգամավորներ Ֆաբիո Կաստալդոն, Պետեր Դալենին, Լարս Բերգը։ Նրանք նոյեմբերի 1-ին Երևանում հանդիպել են Արցախի պատվիրակության հետ, իսկ երեկ՝ նոյեմբերի 2-ին, եղել են Գորիսում, իրենց լրագրողի հետ արձանագրել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հարձակման հետևանքով ավերածությունները՝ մասնավորապես քաղաքացիական տները։
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԵԽ անդամ, Իտալիայի պատգամավոր Ֆաբիո Կոստալդոյի մամուլի ասուլիսն էր։
Նա, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում՝ արցախահայերի անվտանգությանը, ԵՄ դիտորդների առաքելության ժամկետին ու Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառմանը։
Մանրամասն՝ տեսանյութում