ԱՄՆ-ն շուտով «կազատագրի Իրանը». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է շուտով «Իրանը ազատագրելու» մտադրության մասին, գրում է Bloomberg-ը։

 Ելույթ ունենալով Կալիֆոռնիայում՝ Սպիտակ տան ղեկավարը խոսել է ամերիկացի վետերանների համար առողջապահության հասանելիության իրավիճակի մասին, սակայն այնուհետև անցել է իրանական թեմային՝ արձագանքելով դահլիճում ներկաներից մեկի՝ այս հարցը շոշափելու կոչին։

«Մի անհանգստացեք, մենք կազատագրենք Իրանը»,- ասել է Բայդենը։

Ընդ որում, նա անմիջապես հավելել է, որ «շատ շուտով իրենք իրենց կազատագրեն»։
 
ԱՄՆ առաջնորդը ոչ մի մանրամասն չի հայտնել, սակայն ներկաները նրա խոսքերին արձագանքել են հավանությամբ։