Հանրապետականների հաղթանակի դեպքում Ուկրաինան «ոչ մի ցենտ չի ստանա». կոնգրեսական
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մարժորի Թեյլոր Գրինը կարծում է, որ եթե միջանկյալ ընտրություններում հաղթեն հանրապետականները, ապա Ուկրաինայի ֆինանսավորումը առավելագույնս կկրճատվի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Կոնգրեսականը Այովայում ընտրողների առջև ելույթի ժամանակ գնահատել է Կիևի աջակցության հետ կապված իրավիճակը և հետագա հեռանկարները։

 «Դեմոկրատները լայն բաց են թողել մեր սահմանը, և միակ սահմանը, որը նրանց հուզում է, Ուկրաինան է, ոչ թե Ամերիկայի հարավային հատվածը: Հանրապետականների օրոք Ուկրաինան ոչ մի ցենտ չի ստանա»,- պարզաբանել է քաղաքական գործիչը: 

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։