Բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացիներ,

հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին:

Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ»: