Հակոբ Ավագյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորգրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝

1. Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»։