Ալեքսեյ Սանդիկովը երեք տարի ժամկետով վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Առցանց ձեւաչափով նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը:

Երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ալեքսեյ Սանդիկովը:

Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ ոլորտային հանձնաժողովի մոդելային օրենքների եւ մի շարք իրավական ակտերի նախագծեր:

parliament.am