Բայդենը մտադիր չէ G20-ի գագաթնաժողովում հանդիպել Լավրովի և ռուսական պատվիրակության հետ. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթնաժողովում մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուսական պատվիրակության հետ։
«Նախագահը չի պատրաստվում շփվել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ»,- ասել է Սալիվանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը նույնպես հայտնել է, որ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներն այս հանդիպմանը մտադիր չեն շփվել ռուսական կողմի հետ։

«Մենք չունենք պաշտոնական շփումների ծրագրեր»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի պարզաբանող հարցին՝ կապված նման շփման հնարավորության հետ։ 

 G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։