Հարցը վերահասցեագրում եմ ՌԴ-ին, և թող Ռուսաստանի Դաշնությունը հրապարակային պատասխանի ռուսական առաջարկը շրջանառվում է, թե ոչ. վարչապետ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Սոչիի փաստաթուղթը համարում ենք օգտակար: Ռուսական առաջարկը շրջանառվում է, թե ոչ`առաջին հերթին այդ հարցի պատասխանը պետք է տա Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետը խոսելով ԼՂ-ի հարցի լուծումը հետագային թողնելու Պուտինի առաջարկից:
«Մենք ասել ենք, որ դա մեզ համար ընդունելի է: Ես հարցը վերահասցեագրում եմ ՌԴ-ին, և թող Ռուսաստանի Դաշնությունը հրապարակային պատասխանի»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Սոչիում ռուսաստանցի գործընկերները հորդորել են ընդունել այն ձևակերպումը, որ մշակումների հիման վրա կշարունակեն աշխատանքը կարգավորման ուղղությամբ. «Ռուսաստանցի մեր գործընկերները գտան, որ այս փուլում այդ հղումը կարելի է կոմպրոմիսային ու բավարար համարել և մենք դրան համաձայնեցինք` փակուղի չստեղծելու ու եռակողմ հայտարարություն ընդունելու միակ խոչընդոտողը չլինելու համար»: