«Իշխանության և եկեղեցու պառակտման մասին խոսելը ճիշտ չէ, որովհետև իշխանությունն ու եկեղեցին տարբեր մարմիններ են»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Համահայկական գագաթնաժողովին եկեղեցու և որոշ քաղաքական ուժերի չմասնակցությանը:
Վարչապետի կարծիքով՝ հիմա տեղի է ունենում մի կարևոր բան. «Ձևավորվում են պետություն-եկեղեցու և Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ: Միանշանակ է և աներկբա, որ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը անցել է շատ հաջող, և ես մասնակիցներից ստացել եմ առաջարկներ, որ այդ գագաթնաժողովը դառնա ամենամյա: Ես կարծում եմ, որ այն ալգորիթմները, որ դրվել էին գագաթնաժողովի կազմակերպման հիմքում, մեզ հնարավորություն են տալիս շփվելու իրական Սփյուռքի հետ, Սփյուռքի 95 տոկոսի հետ»:
Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու չմնասնակցությանը այդ գագաթնաժողովին, վարչապետն ասաց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր կառույց ինքն է որոշում՝ մասնակցել, թե ոչ. «Մենք ցանկացել էինք, որ մասնակցեր»: